13:10  ,  15 հոկտեմբերի, 2022

WTA-500․ Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ կիսաեզրափակիչ

ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում ընթացող WTA-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, 21-ամյա լեհ Իգա Շվյոնտեկը մրցեց 18-ամյա Կորի Գաուֆի (աշխարհի 8-րդ ռակետ) հետ եւ առավելության հասավ 6:0, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 6 րոպե։

Կիսաեզրափակիչում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան, որը քառորդ եզրափակիչում 6:4, 7:5 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Մեդիսոն Քիսին։

Սան Դիեգոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 757 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English