22:46  ,  14 հոկտեմբերի, 2022

Սամբոյի երիտասարդական ԱԱ․ Հայաստանի թիմի առաջին մեդալը

Երեւանում հոկտեմբերի 14-ին մեկնարկած սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել։ Դեռահաս աղջիկների 50 կգ քաշայինների պայքարում աշխարհի արծաթե մեդալակիր է դարձել Էլիզա Ադամյանը։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող առաջնությանը մասնակցում է շուրջ 500 մարզիկ-մարզուհի աշխարհի ավելի քան 20 երկրներից` Հայաստան, ԱՄՆ, Բուլղարիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Կիպրոս, Կորեա, Հունաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Մոնղոլիա, Ռումինիա, Սերբիա, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս