20:54  ,  14 հոկտեմբերի, 2022

«Ալաշկերտն» ուժեղ էր «Արարատից»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 11-րդ տուրում «Արարատն» ընդունեց «Ալաշկերտին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Հյուրերի միակ գոլն արդեն երրորդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Տիագո Գալվաոն։

«Ալաշկերտը» 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Արարատը» 8-րդն է՝ 11 միավոր։

Հայաստան․ Fastex Պրեմիեր լիգա, 11-րդ տուր

«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 0:1

Տիագո Գալվաո, 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում