15:04  ,  14 հոկտեմբերի, 2022

Մոուրինյո․ Մնացել է 2 խաղ, լավ է, որ ամեն ինչ կախված է մեզնից

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իսպանական «Բետիսի» հետ 1:1 հաշվով ոչ ոքի արդյունքը Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում։

«Փլեյ-օֆֆի խաղ էր։ Եթե պարտվեինք, կկորցնեինք խմբից դուրս գալու հնարավորությունը։ Առաջին խաղակեսում 0:1 հաշվով պարտվելը իսկական ճնշում է, որը չէր զգացվի առաջնության սովորական խաղում։

Մենք ունեինք բազմաթիվ խնդիրներ, վնասվածքներ, որակազրկումներ, հոգնածություն, իսկ մրցակիցը նախորդ հանդիպման համեմատ ութ փոփոխություն էր կատարել եւ ներկայացրել թարմ կազմ։ Մեր դրսեւորած կիրքը թույլ տվեց երկրորդ խաղակեսում խփել պատասխան գոլը եւ խուսափել պարտությունից։

Մնացել է երկու հանդիպում։ Պետք է հաղթել, այլապես դուրս կմնանք։ Լավ է, որ ամեն ինչ կախված է մեզնից»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։

Անցած տուրում «Ռոման» տանը 1:2 հաշվով պարտվել էր «Բետիսին»։

«Բետիսը» 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռոման» երրորդն է՝ 4 միավոր։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող բուլղարական «Լուդոգորեցը», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Եվրոպայի լիգա, չորրորդ տուր, C խումբ

«Բետիս» - «Ռոմա»՝ 1:1 (տեսանյութ)

Սերխիո Կանալես, 34  -  Անդրեա Բելոտի, 53

«Լուդոգորեց» - «ՀԻԿ Հելսինկի»՝ 2:0 

Դենի Գրուպեր, 38, Ռիկ, 64

Մրցաշարային դրություն․  «Բետիս»՝ 10 միավոր, «Լուդոգորեց»` 7, «Ռոմա»` 4, «ՀԻԿ Հելսինկի»` 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում