01:05  ,  14 հոկտեմբերի, 2022

ԵԼ․ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Ռեալ Սոսիեդադի» հաղթանակները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի չորրորդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Օմոնիային» եւ հաղթեց նվազագույն հաշվով։ Միակ գոլն ավելացված ժամանակում խփեց շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով երկրորդն է E խմբում։

Առաջատարն իսպանական «Ռեալ Սոսիեդադն» է, որը 3:0 հաշվով պարտության մատնեց Տիրասպոլի «Շերիֆին» եւ 12 միավորով ապահովեց տեղը փլեյ-օֆֆում։

Եվրոպայի լիգա, չորրորդ տուր, E խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Օմոնիա»` 1:0 (տեսանյութ)

Սքոթ Մաքթոմինայ, 90+3

«Ռեալ Սոսիեդադ» - «Շերիֆ»` 3:0

Ալեքսանդր Սյորլոթ, 45+1, Դիեգո Ռիկո, 66, Ռոբերտ Նավարո, 81

Հեռացում՝ Արմել Զոհուրի («Շերիֆ»), 33, երկրորդ դեղին քարտ

Մրցաշարային դրություն․  «Ռեալ Սոսիեդադ»` 12 միավոր, «Մանչեսթեր Յունայթեդ»` 9, «Շերիֆ»` 3, «Օմոնիա»` 0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով