00:52  ,  14 հոկտեմբերի, 2022

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» պարտվեց «Ժալգիրիսին»

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Վիլնյուսում հյուրընկալվեց Լիտվայի «Ժալգիրիսին»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով։

23-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Ֆաբիեն Ուրեգան, 42-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի հարձակվող Ռենան Օլիվեյրան։

78-րդ րոպեին «Փյունիկի» գոլը 11-մետրանոցից խփեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։

Երեւանում «Փյունիկը» 2:0 հաշվով հաղթել էր «Ժալգիրիսին»։

H խմբի առաջատարը շվեյցարական «Բազելն» է՝ 7 միավոր։ «Փյունիկը» հետ է 1 միավոր։

Հաջորդ տուրում «Փյունիկը» հոկտեմբերի 27-ին Սլովակիայում կմրցի «Սլովանի» հետ։

Կոնֆերենցիաների լիգա, չորրորդ տուր

H խումբ

«Ժալգիրիս» - «Փյունիկ»՝ 2:1

Ֆաբիեն Ուրեգա, 23,  Ռենան Օլիվեյրա, 42 - Արաս Օզբիլիս, 78, 11մ

 «Սլովան» - «Բազել»՝ 3:3

Վլադիմիր Վայս, 45+2, 11մ, Յուրայ Կուցկա, 49, Ալեքսանդր Չավրիչ, 53 - Դարիան Մալես, 29, 11մ, Անդի Դիուֆ, 65, Անդի Զեքիրի, 72

Մրցաշարային դրություն․ «Բազել»՝ 7 միավոր,  «Փյունիկ»՝ 6,  «Սլովան»՝ 5, «Ժալգիրիս»՝ 4:  

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում