22:44  ,  13 հոկտեմբերի, 2022

Եվրոպայի լիգա․ «Ռոման» դարձյալ չհաղթեց «Բետիսին» (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում իտալական «Ռոման» Իսպանիայում հյուրընկալվեց «Բետիսին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին պարտությունից փրկեց իտալացի հարձակվող Անդրեա Բելոտիի գոլը երկրորդ խաղակեսում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Անցած տուրում «Ռոման» տանը 1:2 հաշվով պարտվել էր «Բետիսին»։

«Բետիսը» 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռոման» երրորդն է՝ 4 միավոր։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող բուլղարական «Լուդոգորեցը», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Եվրոպայի լիգա, չորրորդ տուր, C խումբ

«Բետիս» - «Ռոմա»՝ 1:1 (տեսանյութ)

Սերխիո Կանալես, 34  -  Անդրեա Բելոտի, 53

«Լուդոգորեց» - «ՀԻԿ Հելսինկի»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․  «Բետիս»՝ 10 միավոր, «Լուդոգորեց» (3 խաղ)` 4, «Ռոմա»` 4, «ՀԻԿ Հելսինկի» (3 խաղ)` 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում