Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» ընդունեց շվեյցարական «Բազելին» եւ բաց թողեց հաղթանակը 3:1 առավելությունից հետո։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3։
Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Նա փոխարինվեց 70-րդ րոպեին։
H խմբում «Բազելը» 7 միավորով պահպանեց առաջին տեղը, սակայն մեկ հանդիպում քիչ անցկացրած Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հետ է 1 միավոր եւ խմբի մյուս խաղում կհյուրընկալվի Լիտվայի «Ժալգիրիսին», որը 1 միավորով վերջինն է։ «Սլովանը» երրորդն է՝ 5 միավոր։
Կոնֆերենցիաների լիգա, չորրորդ տուր
H խումբ
«Սլովան» - «Բազել»՝ 3:3
Վլադիմիր Վայս, 45+2, 11մ, Յուրայ Կուցկա, 49, Ալեքսանդր Չավրիչ, 53 - Դարիան Մալես, 29, 11մ, Անդի Դիուֆ, 65, Անդի Զեքիրի, 72
«Ժալգիրիս» - «Փյունիկ»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
Մրցաշարային դրություն․ «Բազել»՝ 7 միավոր, «Փյունիկ» (3 խաղ)՝ 6, «Սլովան»՝ 5, «Ժալգիրիս» (3 խաղ)՝ 1:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում