10:26  ,  13 հոկտեմբերի, 2022

Չեմպիոնների լիգա․ «Բավարիայի» ռեկորդը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել չորրորդ տուրում չեխական «Վիկտորիա Պլզենին» 4:2 հաշվով հաղթելու շնորհիվ։

Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը 11 անընդմեջ հաղթանակ է տարել այս մրցաշարի խմբային փուլի հանդիպումներում, հաղորդում է Opta-ն։

C խմբում «Բավարիան» 12 միավորով առաջինն է եւ ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում