00:57  ,  13 հոկտեմբերի, 2022

ՉԼ․ «Բարսելոնան» ու «Ինտերը» խաղացին 3:3, «Բավարիան» դուրս եկավ փլեյ-օֆֆ, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում ավարտվեց չորրորդ տուրը։

A խմբում Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» Շոտլանդիայում 7:1 հաշվով պարտության մատնեց «Գլազգո Ռեյնջերսին» եւ 9 միավորով երկրորդ տեղում է։

Առաջատարը իտալական «Նապոլին» է, որը 4:2 հաշվով պարտության էր մատնել Նիդեռլանդների չեմպիոն «Այաքսին» եւ ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիր՝ 12 միավոր։

B խմբում պորտուգալական «Պորտուն» Գերմանիայում 3:0 հաղթեց Լեւերկուզենի «Բայերին» եւ 6 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Առաջին տեղում է բելգիական «Բրյուգեն», որը 0:0 հաշվով էր ավարտել հանդիպումը Մադրիդի «Աթլետիկոյի» հետ եւ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։

C խմբում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» 4:2 հաշվով հաղթեց չեխական «Վիկտորիա Պլզենին» եւ 12 միավորով առաջին տեղում է՝ նվաճելով փլեյ-օֆֆի ուղեգիր։

Երկրորդ տեղում է Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը», որը արտագնա խաղում 3:3 հաշվով ոչ ոքի խաղաց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերն» ունի 7 միավոր։ «Բարսելոնան» 4 միավորով երրորդն է։

D խմբում «Տոտենհեմը» 3:2 հաշվով պարտության մատնեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» եւ 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր

A խումբ

«Գլազգո Ռեյնջերս» - «Լիվերպուլ»՝ 1:7 (տեսանյութ)

Սքոթ Էրֆիլդ, 17 - Ռոբերտո Ֆիրմինո, 24, 55, Դարվին Նունիես, 66, Մոհամեդ Սալահ, 76, 80, 81, Հարվի Էլիոթ, 87

«Նապոլի» - «Այաքս»՝ 4:2 (տեսանյութ)

Իրվին Լոսանո, 4, Ջակոմո Ռասպադորի, 16, Խվիչա Կվարացխելիա, 62, 11մ, Վիկտոր Օսիմեն, 90 -  Դավի Կլասեն, 49, Սթիվեն Բերգվեյն, 83, 11մ

Մրցաշարային դրություն․ «Նապոլի»՝ 12 միավոր, «Լիվերպուլ»՝ 9, «Այաքս»՝  3, «Գլազգո Ռեյնջերս»՝ 0:

B խումբ

«Բայեր» - «Պորտու»՝ 0:3

Վենդերսոն Գալենո, 6, Մեհդի Թարեմի 53, 11մ, 64, 11մ

«Աթլետիկո Մադրիդ» - «Բրյուգե»՝ 0:0

Հեռացում՝ Կամալ Սովա («Բրյուգե»), 82, երկրորդ դեղին քարտ

Մրցաշարային դրություն․ «Բրյուգե»՝ 10 միավոր, «Պորտու»՝ 6, «Աթլետիկո»՝  4, «Բայեր»՝ 3, ։

C խումբ

«Բարսելոնա» - «Ինտեր»՝ 3:3 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 40, Ռոբերտ Լեւանդովսկի, 82, 90+2 -  Նիկոլո Բարելա, 50, Լաուտարո Մարտինես, 63, Ռոբին Գոսենս, 89

«Վիկտորիա Պլզեն» - «Բավարիա»՝ 2:4 

Ադամ Վլկանովա, 62, Յան Կլիմենտ, 75 - Սադիո Մանե, 10, Թոմաս Մյուլեր, 14, Լեոն Գորեցկա, 25, 35

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝  12 միավոր, «Ինտեր»՝  7, «Բարսելոնա»՝  4, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։

D խումբ

«Տոտենհեմ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 3:2 

Սոն Հին Մին, 20, 36, Հարի Քեյն, 28, 11մ - Դաիտի Կամադա, 14, Ֆարիդ Ալիդու, 87

Հեռացում՝ Տուտա («Այնտրախտ»), 60, երկրորդ դեղին քարտ

«Սպորտինգ» - «Մարսել»՝ 0:2

Մատեո Գենդուզի, 20, 11մ, Ալեքսիս Սանչես, 30

Հեռացումներ՝ Ռիկարդու Էսգայու («Սպորտինգ»), 19, երկրորդ դեղին քարտ, Պեդրու Գոնսալվեշ («Սպորտինգ»), 61, երկրորդ դեղին քարտ 

Մրցաշարային դրություն․ «Տոտենհեմ»՝  7 միավոր, «Մարսել»՝  6, «Սպորտինգ»՝ 6, «Այնտրախտ»՝  4։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում