22:39  ,  12 հոկտեմբերի, 2022

ՉԼ․ «Նապոլին» հաղթեց «Այաքսին» եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 12-ին խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումներն են անցկացնում A, B, C, D խմբերում ընդգրկված թիմերը։

A խմբում իտալական «Նապոլին» ընդունեց «Այաքսին» եւ առավելության հասավ 4:2 հաշվով։

«Նապոլին» 12 միավորով առաջինն է եւ ապահովեց 1/8 եզրափակիչ ուղեգիրը։ «Այաքսը» երրորդն է՝ 3 միավոր։

B խմբում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց բելգիական «Բրյուգեին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

«Բրյուգեն» 10 միավորով խմբի առաջատարն է, «Աթլետիկոն» երկրորդն է՝ 4 միավոր։

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր

A խումբ

«Նապոլի» - «Այաքս»՝ 4:2 (տեսանյութ)

Իրվին Լոսանո, 4, Ջակոմո Ռասպադորի, 16, Խվիչա Կվարացխելիա, 62, 11մ, Վիկտոր Օսիմեն, 90 -  Դավի Կլասեն, 49, Սթիվեն Բերգվեյն, 83, 11մ

«Գլազգո Ռեյնջերս» - «Լիվերպուլ»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ «Նապոլի»՝ 12 միավոր, «Լիվերպուլ» (3 խաղ)՝ 6, «Այաքս»՝  3, «Գլազգո Ռեյնջերս» (3 խաղ)՝ 0:

B խումբ

«Աթլետիկո Մադրիդ» - «Բրյուգե»՝ 0:0

Հեռացում՝ Կամալ Սովա («Բրյուգե»), 82, երկրորդ դեղին քարտ

«Բայեր» - «Պորտու»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Բրյուգե»՝ 10 միավոր, «Աթլետիկո»՝  4, «Բայեր» (3 խաղ)՝ 3, «Պորտու» (3 խաղ)՝ 3։

C խումբ

«Բարսելոնա» - «Ինտեր»՝ 23:00

«Վիկտորիա Պլզեն» - «Բավարիա»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝  9 միավոր, «Ինտեր»՝  6, «Բարսելոնա»՝  3, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։

D խումբ

«Տոտենհեմ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 23:00

«Սպորտինգ» - «Մարսել»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Սպորտինգ»՝ 6 միավոր, «Տոտենհեմ»՝  4, «Այնտրախտ»՝  4, «Մարսել»՝  3։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում