18:16  ,  12 հոկտեմբերի, 2022

ԵԱ․ Բռնցքամարտի կանանց Հայաստանի թիմը մեկնել է Չեռնոգորիա

Բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականը մեկնել է Չեռնոգորիայի Բուդվա քաղաք, որտեղ կանցկացվի Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանը կունենա 7 մասնակից, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

48 կգ քաշային հանդես կգա Գայանե Տեր-Բարսեղյանը, 50-ում՝ երիտասարդների աշխարհի և մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը, 54 կգ-ում՝  Եկատերինա Սիչևան, 57-ում՝ Տաթևիկ Խաչատրյանը, 60 կգ քաշային կարգում՝ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցանակակիր Էլիդա Քոչարյանը, 63-ում՝ Սոնա Հարությունյանը, 70-ում՝  Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր Անի Հովսեփյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English