14:40  ,  12 հոկտեմբերի, 2022

Հայ մարզիչները հանդիպել են Դել Բոսկեի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի արտագնա մոդուլի մասնակիցները՝ ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ այցելել են Մադրիդի ֆիզիկական կուլտուրայի համալսարան և հանդիպել լեգենդար իսպանացի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի հետ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Ավելի վաղ դասընթացի մասնակիցներն այցելել էին Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, հանդիպել լեգենդար իսպանացի ֆուտբոլիստ Ռաուլի հետ, եղել էին նաեւ «Խետաֆե» ֆուտբոլային ակումբում, շփվել գլխավոր թիմի մարզչական անձնակազմի հետ, շրջել ակումբի մարզաբազայում, հետեւել մարզումային գործընթացին։

Հայ մարզիչներին ուղեկցում են Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսը և ՊՐՈ արտոնագրի դասընթացի դասախոս-հրահանգիչ Անտոլին Գոնսալոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս