00:56  ,  12 հոկտեմբերի, 2022

Չեմպիոնների լիգա․ «Ռեալն» ու ՊՍԺ-ն չհաղթեցին, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումներն անցկացրին E, F, G, H խմբերում ընդգրկված թիմերը։

E խմբում Իտալիայի չեմպիոն «Միլանը» տանը մրցեց Լոնդոնի «Չելսիի» հետ եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

Անգլիական թիմը 7 միավորով խմբի առաջատարն է։ 1 միավոր է հետ ավստրիական «Զալցբուրգը», որը 1:1 հաշվով ոչ ոքի ավարտեց արտագնա հանդիպումը Խորվաթիայի «Դինամո Զագրեբի» հետ։ «Միլանն» ու «Դինամոն» ունեն 4-ական միավոր։

F խմբում Մադրիդի «Ռեալը» Լեհաստանում մրցեց ուկրաինական «Շախտյոր Դոնեցկի» հետ եւ միայն ավելացված ժամանակում խուսափեց պարտությունից՝ 1:1: Արքայական թիմը 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Շախտյորը» երրորդն է՝ 5 միավոր։

Շոտլանդական «Սելթիկը» տանը 0:2 հաշվով պարտվեց գերմանական «ՌԲ Լայպցիգին», որը 6 միավորով երկրորդն է։

G խմբում Դորտմունդի «Բորուսիան» ու իսպանական «Սեւիլիան» խաղացին 1:1 հաշվով ոչ ոքի, ինչի շնորհիվ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» (10 միավոր) դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ «Բորուսիան» երկրորդն է՝ 7 միավոր։ «Սեւիլիան» ու «Կոպենհագենը» վաստակել են 2-ական միավոր։

H խմբում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում չկարողացավ հաղթեց պորտուգալական «Բենֆիկային»։ Երկու թիմերն էլ ունեն 8 միավոր։

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր

E խումբ

«Միլան» - «Չելսի»՝ 0:2 (տեսանյութ)

Ժորժինյո, 21, 11մ, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 34

Ֆիկայո Տոմորի («Միլան»), 18

«Դինամո Զագրեբ» - «Զալցբուրգ»՝ 1:1

Ռոբերտ Լյուբիչիչ, 40 - Նիկոլաս Զայվալդ, 12

Մրցաշարային դրություն․ «Չելսի»՝ 7 միավորո, «Զալցբուրգ»՝ 6, «Միլան»՝ 4, «Դինամո Զագրեբ»՝ 4։

F խումբ

«Շախտյոր Դոնեցկ» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:1 (տեսանյութ)

Ալեքսանդր Զուբկով, 46 - Անտոնիո Ռյուդիգեր, 90+5

«Սելթիկ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 0:2

Տիմո Վերներ, 75, Էմիլ Ֆորսբերգ, 84

Մրցաշարային դրություն․ «Ռեալ»՝ 10 միավոր, «ՌԲ Լայպցիգ»՝ 6, «Շախտյոր»՝ 5, «Սելթիկ»՝ 1։

G խումբ

«Բորուսիա Դորտմունդ» - «Սեւիլիա»՝ 1:1 (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմ, 35 -  Տանգի Կուասի, 18

«Կոպենհագեն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:0 (տեսանյութ)

Չիրացրած 11մ՝ Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի»), 25

Հեռացում՝ Սերխիո Գոմես («Մանչեսթեր Սիթի»), 30

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 10 միավոր, «Բորուսիա Դորտմունդ»՝ 7, «Սեւիլիա»՝ 2, «Կոպենհագեն»՝ 2։

H խումբ

ՊՍԺ - «Բենֆիկա»՝ 1:1 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 40, 11մ - Ժոաու Մարիու, 62, 11մ

 «Մաքաբի Հայֆա» - «Յուվենտուս»՝ 2։0 (տեսանյութ)

Օմեր Ատցիլի, 7, 42

Մրցաշարային դրություն․ ՊՍԺ՝ 8 միավոր, «Բենֆիկա»՝ 8, «Յուվենտուս»՝ 3, «Մաքաբի Հայֆա»՝ 3։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում