22:41  ,  11 հոկտեմբերի, 2022

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթին» գործնականում ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր, «Յուվենտուսը» կրեց սենսացիոն պարտություն (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումները E, F, G, H խմբերում։

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Դանիայում հյուրընկալվեց «Կոպենհագենին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0:0:

25-րդ րոպեին 11-մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել հյուրերի ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը։ 5 րոպե անց վերջին հույսի խախտման համար հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Գոմեսը։

Թվային առավելությունը գոլի վերածել «Կոպենհագենը» չկարողացավ։

G խմբում «Մանչեսթեր Սիթին» 10 միավորով առաջինն է եւ խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ գործնականում ապահովեց առնվազն երկրորդ տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիրը։ «Կոպենհագենը» 2 միավորով երրորդն է։

Վերջին տեղում գտնվող իսպանական  «Սեւիլիան» ունի 1 միավոր եւ երեք խաղ, սակայն առաջին տուրում մանչեսթերյան թիմին պարտվել է 0:4 հաշվով։

H խմբում սենսացիոն պարտություն կրեց Թուրինի «Յուվենտուսը», որը Իսրայելում մրցեց «Մաքաբի Հայֆայի» հետ։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսրայելցի հարձակվող Օմեր Ատցիլին։

«Յուվենտուսը» 3 միավորով երրորդն է, «Մաքաբին» ունի նույնքան միավոր եւ վերջինն է։

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր

G խումբ

«Կոպենհագեն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:0 (տեսանյութ)

Չիրացրած 11մ՝ Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի»), 25

Հեռացում՝ Սերխիո Գոմես («Մանչեսթեր Սիթի»), 30

«Բորուսիա Դորտմունդ» - «Սեւիլիա»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 10 միավոր, «Բորուսիա Դորտմունդ» (3 խաղ)՝ 6, «Կոպենհագեն»՝ 2, «Սեւիլիա» (3 խաղ)՝ 1։

H խումբ

«Մաքաբի Հայֆա» - «Յուվենտուս»՝ 2։0 (տեսանյութ)

Օմեր Ատցիլի, 7, 42

ՊՍԺ - «Բենֆիկա»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ ՊՍԺ (3 խաղ)՝ 7 միավոր, «Բենֆիկա» (3 խաղ)՝ 7, «Յուվենտուս»՝ 3, «Մաքաբի Հայֆա»՝ 3։

E խումբ

«Միլան» - «Չելսի»՝ 23:00 

«Դինամո Զագրեբ» - «Զալցբուրգ»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Զալցբուրգ»՝ 5 միավոր, «Չելսի»՝ 4, «Միլան»՝ 4, «Դինամո Զագրեբ»՝ 3։

F խումբ

«Շախտյոր Դոնեցկ» - «Ռեալ Մադրիդ»՝ 23:00

«Սելթիկ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Ռեալ»՝ 9 միավոր, «Շախտյոր»՝ 4, «ՌԲ Լայպցիգ»՝ 3, «Սելթիկ»՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում