17:02  ,  11 հոկտեմբերի, 2022

«Վանն» ու «Լեռնային Արցախը» հաղթողին չպարզեցին, «Շիրակն» ուժեղ էր ԲԿՄԱ-ից

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրում Չարենցավանի «Վանն» ընդունեց «Լեռնային Արցախին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

«Վանը» 14 միավորով 5-րդն է, «Լեռնային Արցախն» ունի նույնքան միավոր եւ 6-րդն է։

«Շիրակը» նվազագույն հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ եւ 11 միավորով 8-րդն է։ ԲԿՄԱ-ն նախավերջինն է՝ 6 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Վան» - «Լեռնային Արցախ»՝ 1:1

Էդգար Մովսեսյան, 13 -  Արամ Կոստանդյան, 45+1

«Շիրակ» - ԲԿՄԱ՝ 1:0

Ռաֆիկ Միսակյան, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում