16:50  ,  10 հոկտեմբերի, 2022

«Ալաշկերտ» - «Նոա»՝ 5:0

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրում «Ալաշկերտն» ընդունեց հետնապահ «Նոային» եւ առավելության հասավ 5:0 հաշվով։

Երկուական գոլ խփեցին կոլումբացի հարձակվող Բլադիմիր Դիասն ու ռուսաստանցի կիսապաշտպան Սերգեյ Իվանովը։ Աչքի ընկավ նաեւ սալվադորցի կիսապաշտպան Կեւին Օրտիսը։

«Ալաշկերտը» 21 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր է հետ առաջատար «Ուրարտուից»։ «Նոան» վերջինն է՝ 3 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Ալաշկերտ» - «Նոա»՝ 5:0

Բլադիմիր Դիաս, 9, 58, Սերգեյ Իվանով, 11, 45+2, Կեւին Օրտիս, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում