16:08  ,  10 հոկտեմբերի, 2022

ԱԱ-2024. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Չեխիայում է

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնել է Չեխիա՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի խաղին։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.

Լուան Մյուլլեր Բարբոսա - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով - «Ռոստով» (Ռուսաստան)
Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան)
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա - «ԱԷԿ Աթենք» (Հունաստան)
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Ռուսաստան)
Լուկաս Ռոզենսկի - «Այաթ» (Ղազախստան)
Սարո Գալստյան - «Լեո»
Գարեգին Մաշումյան - «Լեո»
Գեղամ Թումբարյան - «Երևան ՖԱ»
Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ»
Արթուր Պատատյան - «Երևան ՖԱ»

Սարգիս Մարգարյանը թիմի հետ չի մեկնել վնասվածքի, իսկ Ռոդրիգինյոն` որակազրկման պատճառով, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Չեխիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:30-ին։

Երրորդ խմբում Հայաստանի հավաքականը երկու հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Չեխիան 3 միավորով երկրորդն է։ Խմբի հետնապահը Բոսնիա-Հերցեգովինան է, որը երկու պարտություն է կրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում