23:55  ,  9 հոկտեմբերի, 2022

Ռոնալդուի 700-րդ գոլը ակումբային կարիերայում հաղթանակ բերեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լիվերպուլում մրցեց «Էվերտոնի» հետ եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմին հաղթանակ բերեց 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլը, որը 700-րդն է պորտուգալացի ֆուտբոլիստի ակումբային կարիերայում։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն առաջին անգամ աչքի ընկավ։

Պրեմիեր լիգայում առաջին անգամ մանչեսթերյան թիմի մեկնարկային կազմում էր բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն, որն էլ գոլային փոխանցում կատարեց Ռոնալդուին։

«Մանչեսթեր Յունայթեդը» 8 խաղից հետո 15 միավորով  5-րդն է, «Էվերտոնը» 9 խաղում վաստակել է 10 միավոր եւ 12-րդն է։

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Էվերտոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2 (տեսանյութ)

Ալեքս Իվոբի,  5  - Անտոնի, 15, Կրիշտիանու Ռոնալդու, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում