21:29  ,  9 հոկտեմբերի, 2022

«Արսենալը» պարտության մատնեց «Լիվերպուլին» եւ առաջատարն է (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում առաջատար «Արսենալը» Լոնդոնում ընդունեց փոխչեմպիոն «Լիվերպուլին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 3:2 հաշվով։

Խաղի հաշիվն արդեն առաջին րոպեին բացեց «Արսենալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին։ Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սական։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին բրազիլացի Ալիսոն Բեքերի պաշտպանած դարպասը գրավեցին ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսը եւ բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն։

9 խաղից հետո «Արսենալը» 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ «Լիվերպուլը» (8 խաղ) 10-րդն է՝ 10 միավոր։

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Արսենալ» - «Լիվերպուլ»՝ 3:2 (տեսանյութ)

Գաբրիել Մարտինելի, 1, Բուկայո Սակա, 45+5, 76, 11մ  -  Դարվին Նունիես, 34, Ռոբերտո Ֆիրմինո, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում