19:56  ,  9 հոկտեմբերի, 2022

«Արարատն» ուժեղ էր «Փյունիկից»

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվեց «Արարատին»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

23-ամյա կիսապաշտպան Ռուդիկ Մկրտչյանի գոլը հաղթանակ բերեց «Արարատին»։

«Փյունիկը» (9 խաղ) 15 միավորով չորրորդն է, «Արարատը» (10 խաղ) 7-րդն է՝ 11 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Արարատ» - «Փյունիկ»՝ 1:0

Ռուդիկ Մկրտչյան, 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով