17:52  ,  9 հոկտեմբերի, 2022

«Ուրարտուն» հաղթեց «Արարատ-Արմենիային» եւ բարձրացավ առաջին տեղ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը խփեց ռուսաստանցի կիսապաշտպան Լեոն Սաբուան։

«Ուրարտուն» 10 խաղից հետո 22 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Արարատ-Արմենիան» 9 խաղ է անցկացրել եւ 19 միավորով երկրորդն է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ

«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 0:1

Լեոն Սաբուա, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում