00:51  ,  9 հոկտեմբերի, 2022

«Ռեալը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Խետաֆեին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

Միակ գոլն արդեն երրորդ րոպեին խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո խփեց բրազիլացի պաշտպան Էդեր Միլիատոն։

«Ռեալը» 22 միավորով առաջինն է։ Երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնան»  1 հանդիպում քիչ է անցկացրել եւ ունի 19 միավոր։ «Խետաֆեն» 16-րդն է՝ 7 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Խետաֆե» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:1 (տեսանյութ)

Էդեր Միլիտաո, 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով