22:28  ,  8 հոկտեմբերի, 2022

«Բորուսիան» վերջին վայրկյաններին խուսափեց պարտությունից «Բավարիայի» հետ խաղում (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Դորտմունդում հյուրընկալվեց «Բորուսիային»։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը՝ 2:2:

Մյունխենյան թիմից աչքի ընկան Գերմանիայի հավաքականի խաղացողներ, կիսապաշտպան Լեոն Գորեցկայի եւ հարձակվող Լերոյ Սանեի գոլերը։

«Բորուսիայից» հաշվի տարբերությունը վերջնամասում կրճատեց գերմանացի հարձակվող Յուսուֆա Մուկոկոն, իսկ երկրորդ գոլն ավելացված ժամանակում խփեց ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մոդեստը։

«Բավարիան» 16 միավորով երրորդն է։ «Բորուսիան» նույնքան միավորով չորրորդն է։

Գերմանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Բավարիա»՝ 2:2 (տեսանյութ)

Յուսուֆա Մուկոկո, 74, Անտոնի Մոդես, 90+5 - Լեոն Գորեցկա, 33, Լերոյ Սանե, 53

Հեռացում՝ Քինգսլի Քոման («Բավարիա»), 90, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով