20:35  ,  8 հոկտեմբերի, 2022

ԱԱ-2024․ Խրոմիխի հեթ-տրիկն ու Մյուլերի գոլը հաղթանակ բերեցին Հայաստանին (ֆոտո)

Ֆուտզալի  Հայաստանի ազգային հավաքականը 2024 թվականի աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլում տարավ երկրորդ հաղթանակը։

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմն ընդունեց Չեխիայի թիմին եւ հաղթեց 4:2 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Նիկիտա Խրոմիխը։ Աչքի ընկավ նաեւ Լուան Մյուլերը։

Երրորդ խմբում ընդգրկված են նաեւ բոսնիացիները, որոնք առաջին տուրում Հայաստանի թիմին պարտվել էին 3:4 հաշվով։

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 12-ին՝ հյուրընկալվելով չեխերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում