20:16  ,  8 հոկտեմբերի, 2022

«Աթլետիկոն» ուժեղ էր «Ժիրոնայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ալթետիկոն» ընդունեց «Ժիրոնային»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի կիսապաշտպան Անխել Կոռեան։

«Աթլետիկոն» 16 միավորով հավասարվեց երրորդ տեղում գտնվող «Աթլետիկ Բիլբաոյին» եւ չորրորդն է։ «Ժիրոնան» 13-րդն է՝ 7 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Ժիրոնա»՝ 2:1 (տեսանյութ)

Անխել Կոռեա, 5, 48 - Ռոդրիգո Ռիկելմե, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս