18:50  ,  8 հոկտեմբերի, 2022

«Ինտերի» հաղթանակը, Ջեկոյի դուբլը, Մխիթարյանի գոլային փոխանցումը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Սասուոլոյին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

44-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, որին գոլային փոխանցում կատարեց հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը։

60-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեսին։

«Ինտերի» հաղթական գոլը 75-րդ րոպեին խփեց Ջեկոն։ Գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինման էր դուրս եկել 46-րդ րոպեին։

«Ինտերը» 15 միավորով 7-րդն է, «Սասուոլոն» 9-րդն է՝ 12 միավոր։

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Սասուոլո» - «Ինտեր»՝ 1:2 (տեսանյութ)

Դավիդե Ֆրատեսի, 60 - Էդին Ջեկո, 44, 75

«Միլան» - «Յուվենտուս»՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

«Բոլոնիա» - «Սամպդորիա»՝ 22:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում