23:24  ,  7 հոկտեմբերի, 2022

ԱԱ-2024․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականի վերջին մարզումը Չեխիայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)

Ֆուտզալի  Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վերջին մարզումն է անցկացրել Չեխիայի դեմ աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի հանդիպումից առաջ։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին

Հայաստան

Լուան Մյուլեր, Ալբերտ Աղաջանով, Արթուր Մկրտչյան, Սարո Գալստյան, Վլադիմիր Սանոսյան, Գարեգին Մաշումյան, Նիկիտա Խրոմիխ, Դենիս Նևեդրով, Ռոդրիգինյո, Վիտինյո, Վլադիմիր Սանոսյան, Արթուր Մելքոնյան,  Սարգիս Մարգարյան, Լուկաս Ռոզենսկի, Ռաֆիկ Մելիքյան, Ժոաու Կարվալյու, Արթուր Պատատյան, Գեղամ Թումբարյան։

Հայաստան - Չեխիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւ կմեկնարկի 18:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում