22:09  ,  7 հոկտեմբերի, 2022

Ոչ մի եվրոպական ակումբ չի ցանկանում ձեռք բերել Ռոնալդուին

37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կմնա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» մինչեւ մրցաշրջանի ավարտը։ Հունիսին կավարտվի նրա պայմանագիրը։ Ֆուտբոլիստը չի կարողանա հունվարին փոխել ակումբը, քանի որ ոչ մի եվրոպական ակումբ չի ցանկանում ձեռք բերել նրան, հաղորդում է ESPN-ը։

Ավելի վաղ անգլիական մամուլը գրել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը դեմ չէ Ռոնալդուի հեռանալուն արդեն հունվարին։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն հազվադեպ է հայտնվում մանչեսթերյան թիմի մեկնարկային կազմում։ Բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում