19:54  ,  7 հոկտեմբերի, 2022

Գվարդիոլա․ 10-15 «նոր Մեսիներ» են եղել, բայց բոլորն էլ ձախողվել են

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վաղ է համարել իր ղեկավարած թիմի նորեկ, 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակող Լիոնել Մեսիի հետ համեմատելը։

«Ոչ ոք չի համեմատվի Լեո Մեսիի հետ։ 10-15 «նոր Մեսիներ» են եղել, բայց բոլորն էլ ձախողվել են։ Մենք մտադիր չենք ամբողջ հույսը դնել Հոլանդի վրա։ Հիմա շատ են հարցերը միայն Հոլանդի մասին, բայց թիմակիցները լավ են ընդունում այս ուշադրությունը նրա նկատմամբ։

Օրինակ՝ Դե Բրույնեն բացառիկ մարդ է, եւ նա երջանիկ է, որ Էրլինգը մեզ է միացել։ «Սիթիի» բոլոր ֆուտբոլիստներն էլ այդպիսի վերաբերմունք ունեն»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky-ը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Հոլանդը 8 խաղում խփել է 14 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 3 խաղում Հոլանդը դարձել է 5 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում