19:20  ,  7 հոկտեմբերի, 2022

ATP-500․ Մեդվեդեւը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի Ջոկովիչի հետ

Աշխարհի չորրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Աստանայի (Ղազախստան) ATP-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Ռուսաստանցի թենիսիստը 6:1, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 21-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին։

Եզրափակիչի ուղեգրի համար Մեդվեդեւը կմրցի աշխարհի 7-րդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչի հետ, որը  4:6, 3:6 հաշվով պարտության էր մատնել ռուսաստանցի Կարեն Խաչանովին։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը։

Աստանայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս