17:52  ,  7 հոկտեմբերի, 2022

Կարեն Խաչանովը պարտվեց Նովակ Ջոկովիչին

Աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս մնաց Աստանայի (Ղազախստան) ATP-500 շարքի մրցաշարից։

Քառորդ եզրափակիչում հայ թենիսիստը մրցեց աշխարհի 7-րդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչի հետ եւ պարտություն կրեց 4:6, 3:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 20 րոպե։

Կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի եւ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի դիմակայության հաղթողը։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը։

Աստանայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում