16:55  ,  7 հոկտեմբերի, 2022

«Ռեալը» 100 միլիոն եվրո կառաջարկի Անգլիայի հավաքականի կիսապաշտպանի համար

Մադրիդի «Ռեալը» առաջատար է համարվում Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի տրանսֆերի համար պայքարում, հաղորդում է Football.London-ը։

Արքայական ակումբը պատրաստ է 100 միլիոն եվրոյից սկսվող առաջարկ անել գերմանական ակումբին բանակցությունների սկզբում։

Ջուդ Բելինգեմի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Նրա տրանսֆերն այժմ գնահատվում է 90 միլիոն եվրո։

Բելինգեմի տրանսֆերի համար կպայքարեն նաեւ Մյունխենի «Բավարիան», անգլիական «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս