14:16  ,  7 հոկտեմբերի, 2022

ATP-500. Ռուբլյովն ու Ցիցիպասը դուրս եկան կիսաեզրափակիչ

Աստանայում (Ղազախստան) անցկացվող ATP-500 շարքի մրցաշարում կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմեցին ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը։

Քառորդ եզրափակիչում Անդրեյ Ռուբլյովը 6:1, 6:2 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին, Ստեֆանոս Ցիցիպասն ուժեղ էր լեհ Հուբերտ Հուրկաչից՝ 7:6 (10:8), 6:3։

Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերի համար ռուսաստանցի Կարեն Խաչանովը կմրցի սերբ Նովակ Ջոկովիչի, իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը՝ ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ։

Աստանայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English