13:05  ,  7 հոկտեմբերի, 2022

Խաբի Ալոնսո․ Զգում եմ, որ կարող եմ լիարժեք ղեկավարել «Բայերը», շատ մոտիվացված եմ

Լեւերկուզենի «Բայերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հայտարարել է, որ լիարժեք պատրաստ է գլխավոր մարզիչի աշխատանքին։

Խաբի Ալոնսոն Իսպանիան ներկայացնող երկրորդ մարզիչն է Բունդեսլիգայի պատմության մեջ «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայից հետո։

«Մեծ պատիվ է այստեղ լինելը, շատ երջանիկ եմ։ Տարիներ առաջ ես սկսեցի մարզչական կրթություն ստանալ։ Հիմա ես կատարեցի այս քայլը, քանի որ կարծում եմ՝ ճիշտ քայլ է։

Ես զգում եմ, որ կարող եմ լիարժեք ղեկավարել «Բայերը»։ Շատ մոտիվացված եմ, եւ այդ մասին հայտնեցի ակումբի ղեկավարությանը»,- Խաբի Ալոնսոյի խոսքը մեջբերում է Kicker-ը։

Խաբի Ալոնսոյի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Գերմանիայի առաջնության 8 խաղից հետո «Բայերը» 5 միավորով նախավերջինն է։

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Խաբի Ալոնսոն հանդես է եկել «Ռեալ Սոսիեդադում», «Լիվերպուլում», «Ռեալում» եւ «Բավարիայում»։

Մարզչական կարիերայի ընթացքում Խաբի Ալոնսոն եղել է «Ռեալի» պատանեկան թիմի եւ «Ռեալ Սոսիեդադի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում