12:16  ,  7 հոկտեմբերի, 2022

Ջեյմի Կարագեր․ Մեսին լավագույնն է պատմության մեջ

Անգլիական «Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան, ֆուտբոլային հեռուստամեկնաբան Ջեյմի Կարագերը բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ է համարում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին։

«Մեսին լավագույն խաղացողն է։ Նախկինում եղել են մեծագույններ՝ Պելե, Յոհան Կրոյֆ, Մարադոնա, բայց Մեսին լավագույնն է պատմության մեջ։ Նա նաեւ անհավանական փլեյմեյքեր է, որը կարող է վարել խաղը, Ռոնալդուն դա չի կարողանում։ Ռոնալդուն ֆիզիկական տվյալներով ավելի կատարյալ խաղացող է, բայց նա անում է այն, ինչ մյուս ֆուտբոլիստներն էլ կարող են, իսկ Մեսին կարող է ցուցադրել այնպիսի բաներ, որոնք երբեք նախկինում տեսած չեք լինի»,- Կարագերի խոսքը մեջբերում է Mirror-ը։

Այս շաբաթ Մեսիի գոլը լավագույնն է ճանաչվել Չեմպիոնների լիգայում։ ՊՍԺ-ն 1:1 հաշվով էր խաղացել պորտուգալական «Բենֆիկայի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս