11:46  ,  7 հոկտեմբերի, 2022

Նեյմար․ Կարծում եմ՝ հիմա ավելի կատարյալ խաղացող եմ, քան նախկինում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը դրական է գնահատել իր խաղն այս մրցաշրջանում։

«Ես շատ երջանիկ եմ մրցաշրջանը սկսել գոլերով եւ գոլային փոխանցումներով՝ օգնելով թիմին, ինչով կարող եմ։ Հույս ունեմ, որ գերազանց մրցաշրջան կանցկացնեմ եւ կշարունակեմ այսպես մինչեւ մրցաշրջանի ավարտը։

Ես հիմա շատ մրցունակ եմ, զգում եմ, որ ավելի եմ կատարելագործվել, քանի որ կարողանում եմ պաշտպանվել, գրոհել կամ գոլեր խփել, գոլային փոխանցումներ կատարել, ամեն ինչ խաղադաշտում։ Կարծում եմ՝ հիմա ավելի կատարյալ խաղացող եմ, քան նախկինում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է ՊՍԺ-ի կայքը։

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում