11:14  ,  7 հոկտեմբերի, 2022

Պաուլո Դիբալա․ Հաշվի առնելով մեր ստեղծած բազմաթիվ գոլային պահերը՝ ցավալի է այս արդյունքը

Իտալական «Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան մեկնաբանել է իսպանական «Բետիսից» կրած 1:2 հաշվով պարտությունը Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում։

«Այնքան էլ լավ պրեսինգի չէինք դիմում տեխնիկապես լավ պատրաստված մրցակցի դեմ, սակայն հաշվի առնելով մեր ստեղծած բազմաթիվ գոլային պահերը՝ ցավալի է այս արդյունքը։

Մարզիչն ու թիմակիցներս շատ են ինձ օգնում։ Այս խաղում կարող էինք ավելի իրացնել հնարավորությունը։ Թերեւս, այնքան էլ արագ չէինք մտնում մրցակցի տուգանային հրապարակ»,- Դիբալայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Դիբալան գոլի հեղինակ էր դարձել՝ «Բետիսի» դարպասը գրավելով 11-մետրանոցից։

Եվրոպայի լիգա, երրորդ տուր, C խումբ

«Ռոմա» - «Բետիս»՝ 1:2 (տեսանյութ)

Պաուլո Դիբալա, 34, 11մ -  Գվիդո Ռոդրիգես, 40, Լուիս Էնրիկե, 88

Հեռացում՝ Նիկոլո Ձանյոլո («Ռոմա»),  90+3

«ՀԻԿ Հելսինկի» - «Լուդոգորեց»` 1:1

Պերպարիմ Հետեմայ, 55 - Մատիաս Տիսերա, 10

Մրցաշարային դրություն․  «Բետիս»՝ 9 միավոր, «Լուդոգորեց»` 4, «Ռոմա»` 3, «ՀԻԿ Հելսինկի»` 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում