09:04  ,  7 հոկտեմբերի, 2022

Ժոզե Մոուրինյո․ Արժանի չէինք պարտության

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իսպանական «Բետիսից» կրած 1:2 հաշվով պարտությունը Եվրոպայի լիգայի երրորդ տուրի խաղում։

«Մրցակիցը տեխնիկապես մեզնից ուժեղ էր, հատկապես, առաջին խաղակեսում, բայց մենք ավելի շատ վտանգավոր պահեր ունեցանք։ Խաղի այս հակասությունը ցավ է պատճառում, քանի որ մենք ունեինք գոլ խփելու հնարավորություն։

Ձանյոլոն հարվածեց դարպասաձողին, Բրավոն սեյվ կատարեց, Կրիստանտեն անհավանական գոլային հնարավորություն ուներ։ Կարծում եմ՝ ոչ ոքին կլիներ տրամաբանական արդյունք։ Ցավալի է, որ մրցակիցը վերջնամասում խփեց հաղթական գոլը։ Մենք արժանի չէինք պարտության»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Եվրոպայի լիգա, երրորդ տուր C խումբ

«Ռոմա» - «Բետիս»՝ 1:2 (տեսանյութ)

Պաուլո Դիբալա, 34, 11մ -  Գվիդո Ռոդրիգես, 40, Լուիս Էնրիկե, 88

Հեռացում՝ Նիկոլո Ձանյոլո («Ռոմա»),  90+3

«ՀԻԿ Հելսինկի» - «Լուդոգորեց»` 1:1

Պերպարիմ Հետեմայ, 55 - Մատիաս Տիսերա, 10

Մրցաշարային դրություն․  «Բետիս»՝ 9 միավոր, «Լուդոգորեց»` 4, «Ռոմա»` 3, «ՀԻԿ Հելսինկի»` 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս