00:25  ,  7 հոկտեմբերի, 2022

Մեսի․ Կցանկանայի դառնալ ակումբի մարզական տնօրեն

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, թե ինչով է ցանկանում զբաղվել ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո։

«Մարզիչ դառնալու մտադրություն չունեմ, բայց Զիդանն էլ ժամանակին նույնն էր ասում, իսկ հետո դարձավ մարզիչ եւ երեք անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։

Ես կցանկանայի դառնալ ակումբի մարզական տնօրեն, որպեսզի կարողանայի թիմ հավաքել, աշխատել մարզիչների հետ։ Բայց դեռ ինքս վստահ չեմ, թե ինչ եմ ցանկանում»,- Մեսիի խոսքը մեջբերում է BarcaJuniverse-ը։

Ավելի վաղ Մեսին հայտարարել էր, որ նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունը վերջինը կլինի իր կարիերայում։ ՊՍԺ-ի հետ Մեսիի պայմանագիրը կավարտվի հաջորդ ամռանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում