22:34  ,  6 հոկտեմբերի, 2022

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկն» ուժեղ էր «Ժալգիրիսից» (տեսանյութ)

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին»։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասնելով 2:0 հաշվով։ 44-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի պաշտպան Ժունինյոն, որն օգտագործեց վենեսուելացի կիսապաշտպան Ալեխանդեր Գոնսալեսի փոխանցումը։

61-րդ րոպեին «Փյունիկի» առավելությունը կրկնապատկեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։ Գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։

«Փյունիկը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Կոնֆերենցիաների լիգայում։ Երկրորդ տուրում երեւանյան թիմը տանը 2:0 հաշվով հաղթել էր Սլովակիայի չեմպիոն «Սլովանին»։

H խմբի մյուս խաղում շվեյցարական «Բազելը» կընդունի «Սլովանին»։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Կոնֆերենցիաների լիգա, երրորդ տուր

«Փյունիկ» - «Ժալգիրիս»՝ 2:0 (տեսանյութ)

Ժունինյո, 44, Յուսուֆ Օտուբանջո, 61

«Բազել» - «Սլովան»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ «Բազել» (2 խաղ)` 6 միավոր, «Փյունիկ»՝ 6,  «Սլովան»  (2 խաղ)՝ 1, «Ժալգիրիս»՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս