20:16  ,  6 հոկտեմբերի, 2022

Մեսի․ Այս տարվա աշխարհի առաջնությունը վերջինը կլինի իմ կարիերայում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մտադիր չէ մասնակցել 2026թ․ աշխարհի առաջնությանը։

«Հստակ է, որ այս տարվա աշխարհի առաջնությունը վերջինը կլինի իմ կարիերայում։ Գերազանց եմ անցկացրել նախապատրաստական փուլը եւ արդեն անհամբեր սպասում եմ աշխարհի առաջնությանը։ Անկեղծ ասած՝ ես մի փոքր նյարդայնանում եմ, քանի որ այս առաջնությունը վերջինը կլինի իմ կարիերայում։ Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կդաասավորվի Արգենտինայի հավաքականի համար։ 

Չեմ կարծում, թե հիմա Արգենտինան ֆավորիտ է, կան ավելի ուժեղ հավաքականներ, բայց աշխարհի առաջնությունը միշտ անկանխատեսելի է, ամեն ինչ կարող է պատահել»,- Մեսիի խոսքը մեջբերում է Goal.com-ը՝ հղում անելով StarPlus-ին։

Մեսին մասնակցել է 2006, 2010, 2014 եւ 2018 թվականների աշխարհի առաջնություններին։ 2014-ին Արգենտինան դարձել է աշխարհի փոխչեմպիոն՝ եզրափակիչ հանդիպման լրացուցիչ ժամանակում 0:1 հաշվով պարտվելով Գերմանիային։

Աշխարհի առաջնությունը Քաթարում կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Խմբային փուլում Արգենտինայի մրցակիցները կլինեն Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի եւ Լեհաստանի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս