Արգենտինացի Խորխե Սամպաոլին իսպանական «Սեւիլիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինեց 56-ամյա իսպանացի Խուլեն Լոպետեգիին։
62-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սամպաոլին «Սեւիլիան» գլխավորել է նաեւ 2016-2017 թվականներին։ Նրա նախորդ ակումբը ֆրանսիական «Մարսելն» էր, որը լքել էր ամռանը։
Լոպետեգին «Սեւիլիան» գլխավորում էր 2019թ․ հուլիսից։
Իսպանիայի ընթացիկ առաջնության 7 խաղից հետո «Սեւիլիան» ունի 5 միավոր եւ 17-րդ տեղում է։
Signed on the dotted line. pic.twitter.com/qdB8Ugl8y0
— Sevilla FC (@SevillaFC_ENG) October 6, 2022
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում