17:33  ,  6 հոկտեմբերի, 2022

Եվրո-2024․ Խմբային փուլի վիճակահանության կարգը, զամբյուղների կազմը

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում հոկտեմբերի 9-ին տեղի կունենա 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ 53 երկրների հավաքականները կբաժանվեն 10 խմբի (7 խումբ 5-ական թիմերով և 3 խումբ` 6-ական մասնակիցներով) և կվիճարկեն Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարի 23 ուղեգրերը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Գերմանիան կմասնակցի Եվրո-2024-ի խմբային փուլին որպես առաջնությունը հյուրընկալող երկիր։                    

Զամբյուղ 1

Նիդերլանդներ
Խորվաթիա
Իսպանիա
Իտալիա
Դանիա
Պորտուգալիա
Բելգիա
Հունգարիա
Շվեյցարիա
Լեհաստան

Զամբյուղ 2

Ֆրանսիա
Ավստրիա
Չեխիա
Անգլիա
Ուելս
Իսրայել
Բոսնիա և Հերցեգովինա
Սերբիա
Շոտլանդիա
Ֆինլանդիա

Զամբյուղ 3

Ուկրաինա
Իսլանդիա
Նորվեգիա
Սլովենիա
Իռլանդիա
Ալբանիա
Չեռնոգորիա
Ռումինիա
Շվեդիա
Հայաստան

Զամբյուղ 4


Վրաստան
Հունաստան
Թուրքիա
Ղազախստան
Լյուքսեմբուրգ
Ադրբեջան
Կոսովո
Բուլղարիա
Ֆարերյան կղզիներ
Հյուսիսային Մակեդոնիա

Զամբյուղ 5

Սլովակիա
Հյուսիսային Իռլանդիա
Կիպրոս
Բելառուս
Լիտվա
Ջիբրալթար
Էստոնիա
Լատվիա
Մոլդովա
Մալթա

Զամբյուղ 6

Անդորրա
Սան Մարինո
Լիխտենշտեյն

Խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կնվաճեն Եվրո-2024-ի ուղեգիր։ Մնացած երեք ուղեգրերը կվիճարկեն Ազգերի լիգայի 2022 թվականի խաղարկության արդյունքում ձևավորված փլեյ-օֆֆ փուլում։

ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ վիճակահանության արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ազգային հավաքականները չեն կարող ընդգրկվել նույն խմբում, թեեւ տարբեր զամբյուղներում են։

Որակավորման փուլի հանդիպումները կանցկացվեն 2023 թվականի մարտ-նոյեմբեր ամիսներին։ Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում