16:56  ,  6 հոկտեմբերի, 2022

Չեմպիոնների լիգա․ Մեսին՝ շաբաթվա լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի գոլը պորտուգալական «Բենֆիկայի» դարպասը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի լավագույն գոլը։ ՊՍԺ-ն հանդիպումն ավարտել էր ոչ ոքի՝ 1:1:

Լավագույն գոլի մրցանակին հավակնում էին նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն, որը գրավել էր իսպանական «Սեւիլիայի» դարպասը (4:1), Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի գոլը շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» դեմ խաղում (2:0) եւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվայի գոլը շոտլանդական «Սելթիկին» (3:1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում