15:10  ,  6 հոկտեմբերի, 2022

«Աթլետիկոն» 20 միլիոն եվրո կվճարի «Բարսելոնային» Գրիզմանի տրանսֆերի համար

«Բարսելոնան» ու «Աթլետիկոն» համաձայնության են հասել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի գնի հարցում, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ Մադրիդյան ակումբը կվճարի 20 միլիոն եվրո, հնարավոր է հետագայում եւս 2 միլիոն եվրո բոնուս։

31-ամյա ֆուտբոլիստն այժմ վարձակալությամբ է հանդես գալիս արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմում։ «Աթլետիկոն» ստիպված կլիներ հաջորդ առմանը Գրիզմանի տրանսֆերի համար վճարել 40 միլիոն եվրո, եթե երկու մրցաշրջանում ֆուտբոլիստը հանդիպումների 50 տոկոսում անցկացներ առնվազն 45 րոպե ամեն խաղում։

Այս մրցաշրջանում Գրիզմանը խաղադաշտ է դուրս գալիս միայն երկրորդ խաղակեսում, թեեւ վնասվածքների կամ մարզավիճակի հետ կապված խնդիր նա չունի։

Այս մրցաշրջանում Գրիզմանն «Աթլետիկոյի» հետ մասնակցել է 10 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English