12:34  ,  6 հոկտեմբերի, 2022

ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 93-րդն է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային թիմերի ամենամսյա դասակարգման աղյուսակը։

Հայաստանի հավաքականը 93-րդ տեղում է։ Նախորդ ամսվա համեմատ նահանջել է 1 տեղով՝ առաջ թողնելով Լյուքսեմբուրգի թիմին։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է իսպանացի Խոակին Կապառոսի հեռանալուց հետո։

Լավագույն տասնյակում են․

  1. Բրազիլիա
  2. Բելգիա
  3. Արգենտինա
  4. Ֆրանսիա
  5. Անգլիա
  6. Իտալիա
  7. Իսպանիա
  8. Նիդեռլանդներ
  9. Պորտուգալիա
  10. Դանիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով