12:19  ,  6 հոկտեմբերի, 2022

Լուկաս Սելարայանը գոլ է խփել 51,2 մետրից՝ սահմանելով ՄԼՍ-ի ռեկորդ (տեսանյութ)

Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Կոլամբուս Կրյուն» 2:2 հաշվով ոչ ոքի է խաղացել «Շարլոթի» հետ։

Անհավանական գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի եւ «Կոլամբուսի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը դարպասը գրավել է՝ 56.1 յարդից (51,2 մետր) իրացնելով տուգանայինը։

2010 թվականից լրացվող վիճակագրությամբ, սա ՄԼՍ-ի ռեկորդ է՝ տուգանայինից խփած գոլերի հեռավորության։ Նախորդ ռեկորդը եղել է 52 յարդ (47,5 մետր

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում