11:06  ,  6 հոկտեմբերի, 2022

Գվարդիոլա․ Հոլանդը երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում», «Ռեալի» հետ կապված կետ չկա նրա պայմանագրում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է 5:0 հաշվով հաղթանակը դանիական «Կոպենհագենի» նկատմամբ, նաեւ հերքել է լուրերը, թե թիմի նորեկ, 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի պայմանագրում կա կետ, որը վերաբերում է Մադրիդի «Ռեալ» նրա հնարավոր տեղափոխության հետ։

«Գերազանց արդյունք է, տպավորված եմ մեր հարձակումից։ Շատ գոհ եմ։ Մենք կենտրոնացած էինք, եւ բոլորը ցուցադրեցին առավելագույնը։

Էրլինգ Հոլանդն անհավանական երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում»։ «Ռեալի» հետ կապված կետ չկա նրա պայմանագրում։ Դա սուտ է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հոլանդն այս ամռանն է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ 2024թ․ ամռանը անգլիական ակումբը պարտավոր կլինի վաճառել Հոլանդին, եթե ստանա 150 միլիոն եվրոյի առաջարկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English