10:07  ,  6 հոկտեմբերի, 2022

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլերն ու սեյվերը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն գոլերն ու դարպասապահական սեյվերը։

Լավագույն գոլի մրցանակին հավակնում են Դորտմունդի «Բորուսիայի» պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն, որը գրավել էր իսպանական «Սեւիլիայի» դարպասը (4:1), Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Նա գոլ էր խփել պորտուգալական «Բենֆիկայի» (1:1):

Քառյակում են նաեւ Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի գոլը շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» դեմ խաղում (2:0) եւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվայի գոլը շոտլանդական «Սելթիկին» (3:1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում